Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն պատրաստվում է չեղարկել բանակցությունները Թուրքիայի հետ F-35 կործանիչներ ձեռք բերման շուրջ: Սա կապված է Թուրքիայի և Ռուսաստանի միջև S-400-ի մասով բանակցությունների ընթացքի հետ: ԱՄՆ-ն դեռևս դեկտեմբերին ժամանակավորապես դադարեցրեց F-35-ի ձեռք բերման մասին բանակցությունները Թուրքիայի հետ` Թուրքիային ժամանակ տալով մինչև 2019-ի փետրվարի 15-ը վերնայել ռուսական կողմի հետ բանակցությունները, ինչպես նաև S-400-ի փոխարեն առաջարկելով Patriot հակաօդային պաշտպանության համակարգը: Սակայն, Թուրքիան ոչ միայն չքննարկեց ռազմակավարական գործընկերոջ առաջարկը, այլ նաև անտեսեց և շարունակեց բանակցությունները Ռուսաստանի հետ, ինչի արդյունքում նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մինչև տարեվերջ ռուսական կողմը կսկսի S-400-ների մատակարարումը Թուրքիային: ԱՄՆ-ն խիստ և բաց տեքստով քննադատել է Թուրքիային, ընդհուպ հիշեցնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և պարզապես իրավունք չունի ՆԱՏՕ-ի հակառակորդ համարվող պետության հետ ռազմական գործարքի գնալ: Սիրիայում փետրվարի վերջերից քրդերի հաջողությունը, որը շարունակվում է մինչև հիմա, և փաստացի թուրքական ռազմաական ուժերի վերահսկողության տակ գնտվող տարածքները կրկին քրդերին վերադարձնելու մասին խոսակցությունները վկայում են այն մասին, որ իսկապես ԱՄՆ-ն և կոալիցոին գործընկներները մտահոգված են Թուրքիա - Ռուսաստան ռազմական համագործակցությունից և փորձում են քրդերի միջոցով ազդել Թուրքիայի վրա»:

Կարեն Հովհաննիսյան