Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սու-57-ը բոլոր տակտիկատեխնիկական ցուցանիշներով լավագույն ռազմական օդանավն է աշխարհում, գրում է ria.ru-ն:

«Սու-57-ը, կամ, ինչպես մենք էինք այն անվանում, «ՊԱԿ ՖԱ»-ն ճակատային ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիր է: Այն մեր ունեցածներից լավագույնն է, ինչպես նաև տակտիկատեխնիկական բոլոր տվյալներով լավագույնն է ամբողջ աշխարհում: Այնպես, ինչպես մեր ինքնաթիռն է թռչում, ոչ մի այլ օդանավ չի կարող»,-ասել է Պուտինը «Ռուսաստանի առաջնորդներ» մրցույթի եզրափակիչ անցած մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

Սու-57-ը ռուսական արտադրության 5-րդ սերնդի կործանիչ է՝ նախատեսված բոլոր տեսակի օդային, ցամաքային և ջրային թիրախների կործանման համար: Այն առաջին անգամ օդ է բարձրացել 2010թ.: Այն իր տեխնիկական բնութագրով գերազանցում է բոլոր մրցակիցներին: