«Մենք Հայաստանում ունենք 650 հազար ընտանիք եւ 1,5 մլն վարկառու: Դա նշանակում է, որ ամեն ընտանիքում 2,5 մարդ վարկառու է: Պետք է համաներում կիրառվի, որոշակի գումարի չափով, 3 մլն կլինի, 5 մլն, թե 10 մլն, որ կեսը բանկերը փակեն, քանի որ մեծ տոկոսներով են տվել ժողովրդին, կեսն էլ պետությունն իր վրա վերցնի, որ օգնի ժողովրդին, որ նա հնարավորություն ունենա մտածելու հարստանալու մասին: Ուրիշ ձեւ հնարավոր չէ, որովհետեւ մարդը այլ բանի մասին չի մտածում, միայն մտածում է, թե ինչպես է ամսվա վերջին փակելու պարտքերն ու վարկերը, որ փողոցում չմնա»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: