Ինչպես հայտնել էինք, 6-րդ վարչության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել «Կիլիկիա» ավտոկայանում՝ կապված Բոգո (Ռուբեն Կոստանյան) մականունով հայտնի քրեական հեղինակության գործունեության հետ, ով տարիներ շարունակ համարվում է ավտոկայանի նայող:           Ասում են՝ Բոգոն Սամվել Ալեքսանյանի մտերիմներից է, Արկադի Համբարձումյանի խնամին: Նրա անվան հետ են կապվում ծեծկռտուքների, շորթման, սպառնալիքների դեպքեր, որոնց մասին տուժողները սկսել են բարձրաձայնել իշխանափոխությունից հետո միայն: