65 քաշային Վազգեն Թևանյանը սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի՝ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում դարձել է չեմպիոն։ Հայ մարզիկը եզրափակչում առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Էդեմի Բոլկվաձեի նկատմամբ՝ 2-1 հաշվով։