ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային «ծանր հետևանքներով», եթե վերջինը ռուսական С-400 համակարգեր գնի, այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չարլզ Սամմերսը, փոխանցում է Hill-ը: Նրա խոսքով՝ Անկարան կբախվի ԱՄՆ-ի հետ հարաբերութունների լուրջ վատթարացման: «Եթե Թուրքիան գնի այդ համակարգերը, չի ստանա F-35 կործանիչներն ու Patriot զենիթա-հրթիռային համալիրները»,- ասել է Սամմերսը:
Հիշեցնենք՝ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ Ս-400 հրթիռային համալիրների գործարքն ավարտված է, հետ քայլ լինել չի կարող, հնարավոր է նոր գործարք՝ Ս-500 հրթիռային համալիրների գնման: