Ադրբեջանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) նորընտիր նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) անդամ Մուսթաֆա Շենթոփը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել է արցախյան հարցն, ինչպես նաև թուրք-ադրբեջանական համագործակցության առանցքային հարցերը: Ermenihaber-ը հայտնում է, որ թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ Թուրքիան Ղարաբաղի հարցում մշտապես սատարել է Ադրբեջանին:
Հանդիպման ընթացքում թուրք պաշտոնյան կարևորել է այն էներգետիկ և գազային խոշոր նախագծերը, որոնք իրականացվում են երկու երկրների միջև։