Ինչպես է երգահանը շնորհակալություն հայտնել Ռոբերտ Քոչարյանին
Տարիներ առաջ լրագրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանն ասել է․

«Քոչարյանն էլ ինձ երեք սենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց է տվել, ես իմ շնորհակալությունը հայտնել եմ. եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնել» (բառացի է մեջբերումը)։

Սերժ Սարգսյանի մասով ասում էր․

Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սկավառակիս համար 30 000 դոլար տվեց, բայց դա երեխաների համար գրված երգեր էին. նա երեխաների համար արեց դա:

Կուզեի իմանալ, թե ինչպես է երգիչն իր շնորհակալությունը հայտնել Ռոբերտ Քոչարյանին։ Եթե շնորհակալություն են հայտնում, ուրեմն գոհ են։ Գոհ են այն մարդուց, ով իրեն գնահատել է։

Չվերցնեիք նվերը, դժվա՞ր էր, նվերը վերցնելու ժամանակ մեղադրեիք նրանց, ասեիք այն, ինչ հարցազրույցում ասացիք ։ Ամոթ է նույնիսկ կրկնելը․․․ Ուզում եք և նվերներից օգտվել և ․․․ Երկուսը մի տեղ չեն լինում։ Գուցե մտածում եք, որ արժանի էիք, տեղին էր․․․ Թող այդպես լինի, բայց ինչքա՜ն արժանավոր մարդիկ կային, չթվարկեմ անուններ, ովքեր սովից հանգեցին, ովքեր ոչ մի պատվի, գնահատանքի չարժանացան։

Դուք ուղն ու ծուծով խրվել եք քաղաքականության մեջ ու այն զենք եք օգտագործում։ Դուք չարաշահում եք Աստծուց տրված ձեր շնորհը։ Հա՜․․․ դուք Ռուբենն եք, կարող եք ասել։ Ձեզ չեն նեղացնի։ Դա զենք է։

Խնդրում եմ քաղաքացի Ռուբեն Հախվերդյանին, որ երգիչ Ռուբեն Հախվերդյանին չօգտագործի․․․ Խաղաղ, ներդաշնակ ապրի երգչի հետ ու չչարաշահի այն, ինչ ստեղծել է երգիչը։

Հիշեցնենք, որ Ռուբեն Հախվերդյանն արցախահայության մասին խոսել էր՝ հյուրընկալվելով Համլետ Ղուշչյանի «Բաց օրը» հաղորդմանը: Նա, մասնավորապես, ասել էր. «Քծնանքի քաղաքականությունը արցախցիների մոտ դեռ շարունակվում է, դա ադրբեջանական հատկություն է: Նրանք, ի վերջո, ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, այդ ազդեցությունը մինչև մաքրվի, ևս 50 տարի պիտի անցնի ղարաբաղյան ժողովրդի մոտ: Պետք է ճշմարտությանն ուղիղ նայել»: Իսկ պարզաբանման ժամանակ ասել է, որ արցախահայությանը չի վերաբերվում խոսքը։ Այլ վերաբերվում է նրանց քաղաքական էլիտային։ hraparak.am

Հասմիկ Բաբաջանյան