Հաղորդավար Համլետ Ղուշչյանի կողմից իրեն առևանգելու և իր հասցեին սպառնալիքներ հնչեցնելու հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն` դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: