«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանը բողոքի ակցիա է սկսել Խորենացի 13 շենքը քանդելու հարցի կապացությամբ: «Հասկացա մի բան, որ այս շենքի քանդման որոշումը 2004 թվականին է տրվել... էս մարդիկ ինչ անում են՝ փորձում են քցել նախկինների վրա: Լավ, նախկինները սխալ որոշում էին կայացրել, դուք այդ որոշումը կարո՞ղ էիք կասեցնել, թե՞ ոչ»,- նշված շենքի մոտ ասացՆ. Սամսոնյանը:

«Հիմա կարո՞ղ եք պատասխանել, թե ինչու այս շենքը չի գտնվում մշակութային ժառանգություն հանդիսացող շենքերի ցանկում: Երկրորդ՝ ինչո՞վ էր կաշկանդված նախկին իշխանությունը՝ չընդգրկելու այս շենքը այդ ցանկում և դո՞ւք ինչով եք կաշկանդված, որ շարունակում եք չընդգրկել»,- շարունակեց նա՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին. «Հայկ Մարության, սերիալային դերասանից դարձաք քաղաքապետ: Բոլորի համար Ձեր քաղաքապետ դառնալը ինչ-որ դուխով, հպարտ երևույթ էր: Խոսեցիք, որ պետք է կոռուպցիա չլինի, մշակութային ժառանգությունը պահպանվի: Կամ այն, որ Արթուր Մեսչյանին փչացնում եք՝ բառիս բուն իմաստով: Հիմա Արթուր Մեսչյանն ի՞նչ սրտով է այդ շենքը քանդում, կամ այդ որոշման տակ ստորագրում: Կարո՞ղ է դրա համար կաշառք եք ստացել»:

Խոսելով Երևանի ավագանու անդամների մասին, ասաց. «Եթե Ձեզ թվում է, որ փողոցից «ծ»-ով ակծիվիստներին հավաքել, բերել եք, դարձրել քաղաքի ավագանու անդամներ և ձեզ խիստ ենթակա ժողովուրդ, ու վստահ եք, որ մի օր ձեռդա, մի օր՝ ուրիշ տեղում, այդ կարգախոսը չի աշխատելու, Դուք խիստ սխալվում եք: Դուք հրաժարական եք տալու, դրանից հետո, նաև, պատասխանատվության ենք ենթարկվելու՝ այս շենքերը քանդելու և նմանատիպ այլ որոշումներ իրականցնելու համար»,- ասաց Նարեկ Սամսոնյանը: mamul.am