«Ժամանակ». Աղբահանության վճարները հուլիսի 1-ից բարձրանալու են բնակչության համար
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեւանում գործող սննդի եւ սպասարկման ոլորտի բազմաթիվ օբյեկտների սեփականատերեր շոկի մեջ են՝ հունվարի աղբահանության գումարների վճարման անդորրագրերը տեսնելով: Նրանցից մեկը մեզ հայտնեց, որ անցած տարվա դեկտեմբերի համեմատ՝ աղբահանության գումարն աճել է 3 անգամ:

Երբ հարցրել է, թե որն է պատճառը, Երեւանի քաղաքապետարանից պատասխանել են, որ անցած տարվա վերջին ավագանին հարկերն ու տուրքերը ավելացնելու որոշում է կայացրել:

Խոսքը, հավանաբար, դեկտեմբերի 27-ի հայտնի նիստի մասին է, որտեղ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը, ի թիվս այլ հարկերի եւ տուրքերի, բարձրացրեց նաեւ աղբահանության համար գանձվող վճարը: Այդ որոշմանը դեմ քվեարկեցին «Լույս» դաշինքի եւ ԲՀԿ ներկայացուցիչները:

Մեր տեղեկություններով՝ հուլիսի 1-ից բարձրացվելու է նաեւ աղբահանության համար բնակչությունից գանձվող գումարի չափը»: