Րոպեներ առաջ ավարտվեց Անգլիայի առաջնության՝ Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի «Արսենալ» - «Բորնմութ» հանդիպումը։ «Արսենալ»-ը հաղթանակ տոնեց՝ 5։1 հաշվով։ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 64-րդ րոպեին։ Նա գոլի հեղինակ դարձավ 27-րդ րոպեին, գոլային փոխանցումների հեղինակ՝ 47-րդ և 59-րդ րոպեներին։