Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է՝ Աննա Հակոբյանը, հրապարակել է 2018-ին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը: Պարզվում է,որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմն այդ հիմնադրամին նվիրաբերել է 500 հազար դրամ: Հաղարծնի վանական համալիրում հրուշակեղենի արտադրամաս է գործում, այտեղ նաև վճարովի ավտոնակայանտեղ, թեմը տարբեր պահածոներ է արտադրում և վաճառում Գոշավանքում և այլուր: Եվ հարկեր չի մուծում իր բիզնես գործունեությունից: Նախ հարկեր վճարեք, հետո բարեգործությամբ զբաղվեք, ստացվում է , որ մեր՝ հարկատուներիս, հաշվին եք բարեգործ դարձել»: