ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի առիթով նշել եմ, որ Նիկոլի իշխանությունը որևէ ոլորտում առաջընթաց չի արձանագրել և չի կարող արձանագրել։ Պետք է կենտրոնանալ 2020-ին Տոկիում կայանալիք օլիմպիական խաղերի վրա և փորձել մեդալներ նվաճել մարաթոնյան վազքում։ Կարծես թե Նիկոլը լուրջ է ընդունել առաջարկս և պարբերաբար տարբեր պատրվակներով քայլերթ է կազմակերպում։ Հիմա էլ մարտի 1-ն է պատրվակ։ Քայլերթի ավարտին էլ ելույթ է ունենալու... Բա մեկը չկա՞՝ ասի՝ ի՞նչ ելույթ, ա'յ պարոն վարչապետ, չէ՞ որ ամիսներ առաջ հայտարարել ես, որ մարտի 1-ը բացահայտված է։ Պարզվում է՝ ի՞նչ բացահայտված... Առ այսօր 10 զոհերի գործերով որևէ կոնկրետ մեղադրանք չկա։ Փոխարենը կա զանգովի արդարադատություն, խայտառակ քաղաքական ենթատեքստերով գործեր և անհեթեթ մեղադրանքներ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին ու նախագահ Քոչարյանին։ Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն ինչպես ժողովուրդն է ասում, կարծես թե իր քթից է դուրս գալու։
Հ.Գ. Փաշինյանը ժողովրդին հաց տալ չի կարող։ Տեսարաններով է փորձում կերակրել։ Բայց ինչպես կասեին Հին Աթենքում, ամեն ինչ հոսում է և ամեն ինչ փոփոխվում է։ Սրած բիզն էլ չմոռանաք...»: