Վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանն ու նրա՝ երիտասարդ, բայց միլիոնատեր որդին, ով շաբաթներ առաջ նշանակվել է Երևանի կայազորի դատախազության դատախազ: Ռաֆիկ Մաշադանի՝ սրընթաց պաշտոնների հասնելը մամուլը պայմանավորեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ունեցած բարեկամական կապով: Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Ռ. Քոչարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով, լուրեր տարածվեցին, որ Սեդրակ Քոչարյանի հիմնադրած ընկերությունը տարիներ շարունակ եղել է խոշոր հարկատու, իսկ ՊԵԿ խոշոր հարկատուների տեսչության ղեկավարն այդ տարիներին եղել է Ռաֆիկ Մաշադյանը, որը վարչապետ Փաշինյանի հրամանով ներկայում զբաղեցնում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը։ Ի դեպ, ասում են նաև, որ Մաշադյանի՝ հարազատ, ծանոթ-բարեկամներին պաշտոնների տեղավորելու գործը նոր չէ. օգոստոսին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Արման Պողոսյանը Ռաֆիկ Մաշադյանի աներորդին է:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ: