Երեկ ուշ երեկոյան գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք Զաքյան 1-ին նրբանցքի 1-ին շենքի 1-ին հարկի բնակարանի պատուհանը բացելու միջոցով ներս են մտել և այնտեղից հափշտակել գումար:
Փաստի առթիվ քննչական բաժնում գողության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է Նաիրի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Անատոլի Գնունուն: