ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Ալիևի ատելության քարոզին, կողմերի սպառազինությանը և այլ հարցերի:
- Պարո՛ն գեներալ, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե հայկական կողմը պատրաստվում է տարածքային զիջումների գնալ Արցախի հակամարտության հարցում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարում է, որ Հայաստանն անգամ չի կարող քննարկել «տարածքներ ստատուս-քվոյի դիմաց» բանաձևը, նա հավաստիացնում է, որ չարժի դավադրություն փնտրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր հանդիպման մեջ: Դուք դրա հետ կապված ինչ-որ մտավախություններ ունե՞ք:

- Այո, ունեմ: Առաջինը՝ իմ կարծիքով անձնական հանդիպումները վատ գաղափար չեն, եթե դրանում անկեղծ է նաև մյուս կողմը: Բայց… իմ կարծիքով՝ առանց ԵԱՀԿ-ի հանդիպումը նախագահ Ալիևի հետ կարող է ունենալ հայ ժողովրդի համար շատ վտանգավոր հետևանքներ: Եվ դրանք արդեն առկա են. տեսեք, ելնելով նախագահ Ալիևի գործունեության բնույթից՝ հասարակությունների մեջ և իր երկրում
հակահայ տրամադրությունների բորբոքմանն ուղղված ագրեսիվ ելույթներ, ընդգծված պնդումներ այն մասին, թե Հայաստանի Հանրապետությունը մայրաքաղաք Երևանով ադրբեջանական հող է: Երիտասարդությանը հրաման է տալիս պատրաստվել այդ տարածքների ազատագրմանը, ընդ որում՝ գնում է զորքի պատրաստություն այդ տարածքները հայերից ազատագրելու համար: Թուրքիայի նախագահ Էրդողանի և մամուլի առաջ գլուխ գովելով՝ զեկուցում է, որ լավ հաջողությունների է հասել Հայաստանի մեկուսացման ու համաշխարհային հանրության առաջ ամբողջական ստորացման հարցում:
Քննադատում է Հայաստանին այն բանի համար, որ վերջինս գոհ չէ, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Բելառուսից՝ առաջացնելու համար Լուկաշենկոյի դժգոհությունը Փաշինյանի դեմ: Ինքն է ագրեսոր, բայց Հայաստանին է ագրեսոր անվանում, նրա ելույթները լի են սուտ խոսքերով ու քարոզչությամբ, իսկ ամենավտանգավորն այն է, որ նա բացահայտ վարում է պատերազմ սկսելու քաղաքականություն՝ վերը նշված խնդիրների լուծման նպատակով:

Այս ամենի հետ մեկտեղ նա մոռանում է, որ 90-ականներին Ադրբեջանը էլի ուժեղ էր ու զինված ավելի շատ, բայց ի վերջո Արցախի հետ պատերազմում պարտվեցին: Արցախի ժողովուրդը պատվով պաշտպանեց իր ազատությունը: Հայաստանի և ԼՂՀ-ի ժողովուրդը կողմնորոշվել են ու ունեն իրենց հստակ հայացքները նրա հանդեպ և եկել են եզրակացության. նախագահ Ալիևը անկանխատեսելի, ագրեսիվ, ազգայնական-հայատյաց, մեծամիտ ու ստախոս անձնավորություն է, որն աշխատում է հանուն ցուցադրականության: Նրա հրահանգով այդ առանձին հանդիպումներից հետո հայտնվում են նրա օգնականների հոդվածները, որտեղ ՀՀ վարչապետի, Հայաստանի և Արցախի հեղինակությունն իջեցվում է «պլինտուսի» մակարդակի: Իսկ դա բարոյապես վիրավորում է իմ ժողովրդին:

Այդ ամենի հետ մեկտեղ նա պարծանքով Ադրբեջանն անվանում է հարուստ, շատ հզոր երկիր, որը զինված է բոլոր տեսակի զինատեսակներով: Եվ հետո, ինչպես ասվում է, եթե նախագահը հրաման տա պաշտպանության նախարարին՝ չքավոր Հայաստանից ոչինչ չի մնա և ժողովուրդը, իհարկե, կենթարկվի ցեղասպանության, ինչպես որ եղավ Թուրքիայում՝ գրավելով հայերի հողերն ու ձեռքի հետ ոչնչացնելով 1.5 մլն հայ ժողովուրդ: Նա հայ ժողովրդին վախեցնում է պատերազմով, որ այդ ժողովուրդը բարոյապես հուսալքվի և գերի հանձնվի կամ անհետանա այս երկրից:

Դրա հետ մեկտեղ խոստանում է Ղարաբաղի ժողովրդին մեծ անկախություն, իսկ նրա զինվորներն ու սպաները, որոնք պատրաստվել են ծայրահեղական իսլամիստների կողմից, ի հեճուկս պատերազմի մարդասիրական օրենքի (թեև նրանք չեն հասկանում, թե դա ինչ է) կտրում են գերի ընկած քաղաքացիական անձանց և վիրավոր զինվորների ականջներն ու գլուխներն ու ցույց են տալիս դա սեփական մայրերին՝ հաստատելով, թե ինչ կենդանիների են ծնել ադրբեջանցիների մայրերը: Մոռանալով, իհարկե, որ 90-ականներին ղարաբաղցիները ջարդեցին նրանց ազնիվ մարտում և Արցախի զինված ուժերն ազատագրեցին իրենց երկիրը: Իսկ ահա անզեն հայերին նրանք ստորացնում էին, վառում էին, դուրս էին նետում պատուհաններից:Իսկ երկրի ղեկավարներին անգամ չկանչեցին ՄԱԿ-ի դատին և Կրեմլ: Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում, թուրքերը միշտ են այդպես վարվել հայերի հետ և հայերի հաշվին հարստանում էին, անգամ ունենալով նավթ ու գազ, որը գտել էին հայերը, ռուսներն ու հրեաները, այդ ժողովուրդը դարձավ հարուստ ու զինված պայքարի միջոցներով ապահովված:

Նույնիսկ այդքան հարուստ ավազակներին ու ծայրահեղական իսլամիստներին արդեն ջարդեցին Սիրիայում, իսկ Ղարաբաղում կարելի կլինի կրկնել 90-ականները և պաշտպանել սեփական երկիրն ու ՀՀ-ի ու ԼՂՀ-ի հայերի պատիվը, որոնք ապաստանել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Արգենտինայում և այլ երկրներում: Եվ հետո, երկրորդ թուրքական հանրապետության՝ Ադրբեջանի թուրքերը նույնպես կոտորեցին, թալանեցին մեր ժողովրդին, այրում ու կախում էին հայերին, ընթացքում նաև ռուսներին Սումգայիթում, Բաքվում, ինչպես նրանք են կոչում՝ «ինտերնացիոնալ» քաղաքում: Եվ անգամ հայտարարում են, որ այդ հանդիպումից կախված է ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ճակատագիրը: Եվ եթե այժմ Ալիևը հրաման տա պաշտպանության նախարարին, հենց այդպես էլ գրում են, որ նա կկատարի հրամանն ու կոչնչացնի Հայաստանը:

Տեսեք, նա անձնական հանդիպում կազմակերպեց, որ բարոյապես նվաստացնի հայերին: Եվ երբ Ալիևը հետախուզական ու մարտական ճանապարհով անի դա ու հաջողի՝ այդ ժամանակ այդ ագրեսորին կանգնեցնելու համար պետք կլինի դիմել ԵԱՀԿ-ին: Հայտնի է, որ ԵԱՀԿ-ն անգամ խաղաղ ժամանակ աշխատում է թույլ ու գրեթե անարդյունք, իսկ ռազմական գործողությունների ժամանակ նրանք կասեն «Ահա դուք, ԵԱՀԿ-ի մեջքի ետևում ինչ-որ բան եք պայմանավորվել, դե հիմա ինքներդ հանգցրեք կրակը: Ինքներդ լուծեք ձեր հարցերը: Ես վստահ եմ դրանում, որ հենց այդպես էլ կասեն: Նախագահ Ալիևի հետ պետք է բանակցություններ վարել միայն ԵԱՀԿ կազմում, ոչ թե նվաստացուցիչ կերպով հանդիպումներ փնտրել «կուլիսներում», այլ հանդես գալ որպես մի երկրի ղեկավար, որը հաղթել է ագրեսիվ պետության, որին ժամանակն է դատել ՄԱԿ-ի տրիբունալով պատերազմի սպառնալիքների, անգամ՝ Հայաստանի տարածքներն իր մայրաքաղաքով յուրացնելու ձգտման համար, և որը վարչապետ Փաշինյանին ու ՀՀ-ն համարում է «Ղարաբաղի օկուպանտ»: Այնպես որ՝ ինչի՞ համար առանձնանալ հայ ժողովրդի թշնամու հետ: Ինչ վերաբերվում է տարածքների հանձնմանը՝ դա ոչ մի դեպքում չի կարելի անել:
Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա և 4 տարվա պատերազմի ընթացքում հայերը իրականացրեցին հաջող հակահարձակողական գործողությունների շարք և դուրս մղեցին թշնամուն Արցախի տարածքի մի մասից: Այդ ամենի հետ մեկտեղ ազատագրելով ավելի վաղ խլված ու այլ շրջանների փոխանցված հողերը: Սակայն Ադրբեջանի ԶՈւ-ի օկուպացիայի տակ մնացին Շահումյանի շրջանի, Մարտակերտի հարթավայրերի տարածքները, Մարտունին… Թող այդ օկուպացված շրջանները Ադրբեջանը փոխարենը թողնի իրեն, այսինքն՝ դրանք մնան ինչ-որ անկլավների դիմաց, որոնք մտան Ղարաբաղի անվտանգության գոտու մեջ ու կազմեցին մեկ միասնական պաշտպանական շրջան: Իսկ թշնամուն թողնել մուտք գործել Ղարաբաղի պաշտպանության գոտի՝ հիմարություն է ու անմտություն, դեմ է պատերազմական գիտությանը և դա հանցավոր քայլ է ղեկավարի կողմից, որը դա կանի: Այդ մարդը նման կլինի դավաճանի, որը բացում է ամրոցի դռները թշնամու զորքի առաջ: Դա արգելված հնարք է և անդառնալի է, մահացու: Հենց այդ տարածքների հենց այդ բնակիչներն են սկսել պատերազմել Արցախի հայերի դեմ, իսկ փախչում էին նրանք հենց սեփական հրետանու հարվածների տակ՝ ագրեսիայի ժամանակ: Այդ դեպքում ինչո՞ւ սեփական ժողովրդին վերադարձնել հրետանու հարվածի տակ: Թեև Ադրբեջանի ԶՈւ-ն շատ հաճախ պատերազմում էր որպես վահան օգտագործելով խաղաղ բնակչությանը: Երբ նրանց միջանցք էր տրամադրվում ռազմական գործողությունների տարածքից դուրս գալու համար՝ բանակն արգելում էր սեփական ժողովրդին նահանջել՝ սպառնալով կրակ բացել գնդացիրների կիրառմամբ՝փոխարենը թաքնվելով նրանց մեջքի հետևում: Չէ՞ որ հենց այդպես պատահեց Խոջալուում, երբ ղարաբաղցի ապստամբները թույլ տվեցին բնակչությանը դուրս գալ հատուկ միջանցքով՝ նրանք ընկան հենց սեփական զորքերի կրակի տակ՝ հանցավոր հրամանատարների հրամանով: Նրանք իրենց կրակով զոհ տվեցին սեփական ժողովրդին, իսկ հետո ստահոդ քարոզչության միջոցով մեղավոր դարձրին ղարաբաղցիներին: Եվ այսպես. պատերազմի օրենքներով նման տարածքները չեն վերադարձվում, հակառակ դեպքում կրակի ու ամբողջ պաշտպանական ամբողջ համակարգը փլուզվում է, բացի այդ, Ադրբեջանի ժողովուրդն այդպիսով կհայտնվի ոչ միայն սեփական, այլև հայկական հրետանու կրակի տակ: Իսկ Ղարաբաղի հայ ժողովուրդը ուղղակի կլքի այդ տարածքը և չի ցանկանա ունենալ հարևան, որը գլուխ է կտրում, և այնտեղ նորից կբռնկվի պատերազմի կրակը:
- ԵԱՀԿ Մինսկի խումբը խոսում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին: Ձեր կարծիքով ինչի՞ դիմաց կարող է լինել խաղաղությունը, պատրա՞ստ է արդյոք Ադրբեջանը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Շատերը կարծում են, որ նրանք փորձում են ժամանակ շահել և ակտիվորեն պատրաստվում են պատերազմի:

- Մինսկի խումբը վատ չի խոսում, և արժի, որ դրանք ընդունելի լինեն երկու կողմի համար: Հենց այդ ժամանակ էլ պատերազմը կդադարի: Դա կարող է լինել այն դեպքում կամ նրա փոխարեն, որ Ղարաբաղը ճանաչվի ազատ երկիր՝ բոլոր զորքերի դուրս բերման դիմաց: Իսկ հենց ճանաչվի Ղարաբաղի անկախությունը և ապահովվի դրա անվտանգությունը՝ Ղարաբաղին բանակ պետք չի լինի, բացի ՆԳՆ ենթակառույցներից, անվտանգության ծառայությանն ու սահմանապահ ենթաբաժիններից: Իսկ ահա սրան, իմ կարծիքով, Ադրբեջանը չի կարող մոտենալ դեռ շատ երկար ժամանակ: Ինչո՞ւ, որովհետև նախագահ Ալիևը իր իշխանության համակարգով շատ խորն է սուզվել ատելության, պատերազմի ճահիճն ու թունավորել իր ժողովրդի հոգին: Նա դաստիարակել է գլուխ կտրողների, իրենց ժողովրդին որպես վահան օգտագործող զինվորների, և այդ ժողովուրդը դրանից հետո պետք է կատարի մոբիլիզացիայի հրամանը, որ նստեցնի նրանց գնված հարյուր հազարավոր տանկերի վրա ու ուղարկի մահվան՝ հայերի հողն ու հարստությունը գրավելու:Թեև նրանց ժողովուրդն այնքանով է ավելի հարուստ, որ տղամարդիկ մինչև վերջերս ծաղիկ էին վաճառում Մոսկվայի կայարաններում և գնում էին մի կտոր հաց, վճարում էին կացարանի համար, թեև խլել էին Սումգայիթի ու Բաքվի հայերի տները, ունեցվածքը, անկողնային պարագաները, զգեստները, տաբատները, անգամ սպանված հայերի ու ռուսների ներքնազգեստն էին հանում: Թեև նավթադոլարները ժողովուրդը չստացավ, ամբողջը ներդրեցին սպառազինության մեջ. հրթիռներ, տանկեր, զինամթերք, վարձկաններ՝ Ուկրաինայից, Ռուսաստանից, «բասաևականներ», դրանով հարստացնելով Բելառուսը, Իսրայելը, Ռուսաստանն ու ինքն իրեն՝ իշխանական կառույցները: Իսկ ահա ժողովրդին սոված էին պահում, իբր դրանում մեղավոր են հայերը: Այ հիմա պետք աշխատանք տանել հակառակ կողմից: Իսկ ի՞նչ անել քաղաքականության հետ. Ալիևն ու իր պաշտպանության նախարարն ամեն օր բղավում են, որ «շուտով պատերազմ են սկսելու»: Իսկ ինչում է թաքնված պատերազմի էությունը: Ի վերջո՝ պատմությունը ցույց է տվել, որ պատերազմները, անկախ պատմական պայմաններից ու ծագման պատճառներից, նպատակներից, պատերազմի վարման միջոցներից ու դրա արդյունքներից, ամբողջ էությամբ կային և շարունակում են մնալ քաղաքականության շարունակություն:

Եվ որպես այդ փաստի հիմնավորում՝ գերմանացի տեսաբան Կլաուզեվիցը գրել է, որ պատերազմը ոչ միայն քաղաքական ակտ է, այլև քաղաքական գործիք, քաղաքական հարաբերությունների շարունակություն, դրանց իրագործումը այլ միջոցներով: Պատերազմն իր գործողությունների մեջ, անպայման պետք է ներառի զինված բռնություն, որով հասնում է հակառակորդի ոչնչացմանը, տարածքների, հարստության զավթմանը և այլն: Բայց նա նաև գրել է. «Կարող են լինել պատերազմներ, որոնց նպատակը ավելի աննշան է և հասցվում է հասարակ սպառնալիքի՝ բանակցությունների վարման զենքը ձեռքին, իսկ դաշնակցի պաշտպանության դեպքը կարող է դառնալ զուտ ցուցադրական գործողություն»:

Նկատի ունենալով, որ Ադրբեջանը պատերազմական տրամաբանությամբ է վերադասավորել իր ամբողջ տնտեսությունը, գաղափարախոսությունը, քաղաքականությունը, տեղեկատվական համակարգը՝ մենք համոզվում ենք, որ ԵԱՀԿ-ի բառերն ու առաջարկները մեծ դժվարությամբ կիրագործվեն կամ էլ չեն իրագործվի: Հայերի համար ավելի հեշտ կլինի: Երկիրը պատրաստում է ոչ թե գլուխ կտրողների, այլ միայն հայրենիքի պաշտպանների, երկիրը չի դաստիարակում ատելություն ադրբեջանցի ժողովրդի դեմ, ում հետ բարեկամաբար ապրել են դարերով, և հայերը չեն հարձակվում ու չեն փափագում վրեժ կամ ինչ-որ տարածքների գրավում:
Իսկ դա նշանակում է, որ երկիրը գտնվում է պաշտպանության դիրքում, սակայն եթե լինի պատերազմ՝ պատերազմական կանոններով, հնարավոր են նաև հակահարձակումներ և այլ գործողություններ, իսկ պաշտպանությունը նույնպես կլինի շատ շարժունակ: Ի վերջո՝ ադրբեջանական պետության ամբողջ քաղաքականությունն ակնհայտ է: Բայց չէ՞ որ պատերազմները հիմնականում ավերիչ երևույթներ են: Պատերազմի պատրաստվող պետության ոչ մի ղեկավար, առավել ևս՝ ագրեսիվ պատերազմի պատրաստվող, վստահ չէ, թե ինչպես կդասավորվի իր պետության ճակատագիրը, ով կհաղթի, ով կպարտվի: Դրա վառ օրինակներն են Նապոլեոնը Ռուսաստանի դեմ, ֆաշիստական Գերմանիան: Բոլոր ագրեսորները ջախջախման են ենթարկվել, նրանց պետությունները քանդվել են: Եվ մեր հերոսական Ղարաբաղն իր 140 000 բնակչությամբ պարտության մատնեց Ադրբեջանին, որն ուներ 7 մլն բնակչություն, զինամթերքի տասնյակ հազարավոր վագոններ, հարյուրավոր ինքնաթիռներ, զինված պայքարի բոլոր միջոցներով հագեցած մոդեռնիզացված բանակ:
Պատերազմը բարդ, ավերիչ, անկանխատեսելի և շատ վտանգավոր երևույթ է: Այնպես որ, ավելի լավ է հաշտվել, հանգստանալ, նավթադոլարները ծախսել ի բարօրություն սեփական ժողովրդի, զբաղվել հարևանների հետ առևտրով, ցույց տալ ծաղկման օրինակ մյուս բոլոր երկրներին և այդ ժամանակ կարող են հարևանները բարեկամանալ, էլ ավելի ամրացնել ընկերությունը և դիմակայել բոլոր դժվարություններին: Չէ՞ որ նավթը կարող է կրճատվել, վերջանալ, իսկ գազը գազատարով կարող է ոչնչացվել անգամ բնության կողմից և այլ միջոցներով: Այ այդ ժամանակ ատելության ոգով դաստիարակված ժողովուրդը իր ատելությունը շուռ կտա իր իսկ դաստիարակի դեմ և այդ կլանը կվերանա ընդմիշտ: Ինչո՞ւ ձգտել այդ զզվելի վերջաբանին: Չէ՞ որ հայկական հողերի հաշվին Թուրքիան և Ադրբեջանը ընդլայնվել ու հարստացել են: Չէ, ցանկանում են նույն հաշվով հեռուն գնալ: Եվ վերջնականապես վերացնել եռանկյունին, որը հենց թուրքերն էլ ստեղծել են:

Ադրբեջանը վաղուց է պատրաստ պատերազմի, միայն թե չի համարձակվում անհասկանալի հետևանքների պատճառով: Ի վերջո՝ թուրքերը մորթում էին հայերին՝ լինելով զինված: Իսկ հիմա հայերն էլ են զինված և թշնամին կարող է նույնպես ստանալ անդառնալի վնաս:
-ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը ելույթ ունենալով Կոնգրեսում, հայտարարել էր, որ Արցախի պատճառով Ադրբեջանի ու Հայաստանի միջև առկա լարվածությունը շարունակում է մնալ նոր լայնածավալ ռազմական բախման պոտենցիալ աղբյուր, որի մեջ կարող է ներքաշվել նաև Ռուսաստանը: Որքանո՞վ է մեծ այս շրջանում նոր ռազմական գործողությունների սկսման հավանականությունը:

- Այո, դա ճիշտ է: Վերևում արդեն պատասխանել եմ: Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը: Որովհետև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և պատերազմի դեպքում դա կհամարվի նաև պատերազմ Ռուսաստանի դեմ, որպես ՀԱՊԿ-ի հիմնական մասնիկ: Այ որ Ղարաբաղը չդառնա նոր զինված բախման աղբյուր՝ ՌԴ-ն պետք է հանդես գա առաջարկով և համապատասխան հանձնաժողովերը անցնեն աշխատանքի՝ 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրից ու 1921-ի հուլիսի 5-ի որոշումից հրաժարվելու համար, երբ Կոմունիստական կուսակցության Կենտկոմի կովկասյան բյուրոն Թուրքիայի ճնշման տակ խլեցին Ղարաբաղը խորհրդային Հայաստանից ու փոխանցեցին խորհրդային Ադրբեջանին՝ երկրորդ թուրքական պետությանը, ինչպես սկուտեղի վրա: Եվ ահա 70 տարի Ղարաբաղը ատելի պետության գերության մեջ էր, որտեղ նույն վիճակում հայտնվեցին թալիշները, լեզգինները և այլ փոքրամասնություններ:

Հայկական Նախիջևանում հայր Ալիևը առանց ռազմական գործողությունների քշեց բոլոր հայերին ու դարձրեց նրանց փախստական, իսկ երբ նման գործողությունների անցան Ղարաբաղում՝ տեղի հայերը որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից հանրաքվեի միջոցով, հիմա արդեն ժամանակն է ճանաչել դա ու վերադարձնել նրան տուն՝ Հայաստանի կազմ, ինչպես Ղրիմը վերադարձվեց ՌԴ կազմ:
-Հայաստանը Ռուսաստանից 4 նորագույն բազմաֆունկցիոնալ Су-30СМ տեսակի կործանիչ: Կհաջողվի՞ արդյոք այս կերպ հավասարեցնել ուժերը Ադրբեջանի ԶՈւ-ի հետ: Ի՞նչ կարող եք ասել ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած այն կարծիքի վերաբերյալ, թե Ռուսաստանը փաստացի նվիրում է դրանք Հայաստանին, քանի որ վաճառում է ներքին՝ ռուսաստանյան գներով:

- Ոչ: Ադրբեջանի օդային ուժերն ավելի հզոր են և 90-ականներին այնտեղ կային տեխնիկայի հարյուրավոր միավորներ, իսկ Հայաստանում՝ եզակի: Եվ հակաօդային պաշտպանության մեր համակարգերը շատ արդյունավետ կերպով էին ոչնչացնում դրանք: ՀՀ օդային տարածքն այդքան էլ թույլ չի տալիս այդ զինատեսակներին դրսևորել իրենց բոլոր հզորագույն հնարավորությունները: Իսկ ինչ վերաբերվում գներին՝ բայց հո չեն նվիրել: Ցանկալի է ունենալ ՀՕՊ հզոր համակարգեր բավարար քանակով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հստակ հեռահարության դիպուկային հրթիռներ՝ հզոր գլխամասով, ինչպես նաև բավարար քանակով անօդաչու սարքեր՝ տարբեր ուղղություններով:

Եվ դա կլինի հրաշալի հենք ցամաքային զորքերի համար, որոնք պատրաստված են և՛ լեռնային տեղանքում, և՛ հարթավայրերում ռազմական գործողություններ վարելու: Կառավարման տիեզերական ժամանակակից միջոցները, ռադիոտեխնիկական հետախուզությունը՝ պատրաստված անձնակազմով և հրամանատարական կազմով, ռազմական գործի պրոֆեսիոնալ սպաներով. այս բոլոր թվարկածները փոխազդեցության մեջ ունակ են հուսալի կերպով պաշտպանել մեր հայրենիքը բարբարոսներից ու ԻՊ-ի տիպի ծայրահեղական իսլամիստներից: tert.am

Անի Գևորգյան