«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը բավական ուշագրավ փաստեր է բացահայտել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում իրականացրած ստուգումների արդյունքում: Ընդ որում, բացահայտումների մեծ մասը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ԱԻՆ-ը գլխավորում էր Դավիթ Տոնոյանը՝ ՀՀ պաշտպանության ներկա նախարարը:
Պարզվել է` դեռ Կարեն Կարապետյանի կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 21.4 մլն դրամ է հատկացրել, որի մի մասը պետք է ուղղվեր «Իսուզու» մակնիշի մեքենաների անվադողեր գնելուն: ԱԻՆ-ը 10.2 մլն դրամով 66 հատ անվադող է գնել, բայց դրանք չեն համապատասխանել «Իսուզու» մակնիշի մեքենայի անվադողերին: Թե ինչու են այդպես վարվել, մնում է միայն ենթադրել:
ԱԻՆ-ում հայտնաբերվել է նաև բենզինի անհետացման փաստ. Թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության կողմից ստացված 1 մլն 936 հազար դրամի պրեմիում տեսակի բենզինը ավտոմեքենաներին չի բաշխվել, սակայն մնացորդ չի առաջացել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: