Բաքվի քաղաքապետարանը արգելել է ադրբեջանական «Կարաբաղ» կոմիտեի հանրահավաքի անցկացումը՝ «օկուպացված տարածքների ազատագրման համար շտապ քայլեր ձեռնարկելու» պահանջով: Հանրահավաքը անցկացվելու էր փետրվարի 16-ին:

Քաղաքապետարանի՝ կազմակերպիչներին ուղղված պատասխանում նշված է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության պահպանման համար»: Նշված է նաեւ, որ այդ գործընթացները տեղի են ունենում երկրի մեջ եւ երկրից դուրս, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը:

Նշենք, որ ադրբեջանական «Կարաբաղ» կոմիտեի կազմում է ընդգրկված 17 հասարակական կազմակերպություն: