Շրջանառության մեջ դրված այդ լուրերը, թե իբր Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ, ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են: Այս մասին 168.am-ին ասել է Սերժ Սարգսյանի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Ցավում եմ, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ չեմ կարող ամբողջ ծավալով ներկայացնել և մեկնաբանել Սերժ Սարգսյանի ցուցմունքները։ Ծանոթ եմ մամուլում շրջանառության մեջ դրված այդ լուրերին, որոնց համաձայն՝ իբրև թե պարոն Սերժ Սարգսյանը ցուցմունք է տվել պարոն Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Միանշանակ կարող եմ ասել՝ դրանք ամբողջությամբ մտացածին և հերյուրանք են»,- ասել է Մակինյանը։