ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:
Մամուլում լուրեր են շրջանառավում, որ հարցաքննվել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում նկատմամբ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզում էր հայտարարվել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց լուրը:
Ավելի վաղ ՀՔԾ-ն չի մեկնաբանել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու լուրը: Ըստ շրջանառվող լուրերի Սարգսյանը հարցաքննվել է երկու անգամ. հարցաքննությունները ժամեր են տևել:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: