ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն արտահերթ նիստում հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքում:

«Խորհուրդը քննարկել եւ 17 կողմ ու 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաստատել է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը:

Այսպիսով, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) ՀՀ ԱԺպատվիրակությունը կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը («Իմ քայլը» խմբակցություն), կանդամակցեն Լենա Նազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Վարազդատ Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Արմեն Փամբուկչյանը, Տիգրան Ուլիխանյանը, Անուշ Բեղլոյանը, Գոռ Գեւորգյանը եւ Նարեկ Մկրտչյանը («Իմ քայլը» խմբակցություն), Վարդեւան Գրիգորյանը, Արթուր Գրիգորյանը, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ խմբակցություն), Արկադի Խաչատրյանը եւ Էդվարդ Անդրեասյանը (ԼՀԿ խմբակցություն):

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կղեկավարի նաև Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը: Կանդամակցեն «Իմ քայլը» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Ալեքսանդր Ավետիսյանը, Շիրակ Թորոսյանը, Հովիկ Աղազարյանը, Տիգրան Կարապետյանը, Սասուն Միքայելյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Արման Աբովյանը, Դավիթ Մանուկյանն ու Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ խմբակցությունից՝ Հարություն Բաբայանը եւ Ռուբիկ Ստեփանյանը:

Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Արարատ Միրզոյանն է, անդամակցում են «Իմ քայլը» խմբակցությունից Լիլիթ Մակունցը, Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բոշյանը, Աննա Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Միքայել Մելքումյանը, Շաքե Իսայանը, իսկ ԼՀԿ-ից՝ Սրբուհի Գրիգորյանը:

Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը կղեկավարի «Իմ քայլը» խմբակցությունից Արման Եղոյանը, կանդամակցեն Ռուբեն Ռուբինյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Սարգիս Խանդանյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Արման Աբովյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանը:

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավարը կլինի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը, մշտական անդամ՝ Լենա Նազարյանը, փոխարինող անդամներ՝ Մարիա Կարապետյանը եւ Համազասպ Դանիելյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից կանդամակցի Տիգրան Ուրիխանյանը, ԼՀԿ-ից՝ Անի Սամսոնյանը:

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում մեր երկրի խորհրդարանական պատվիրակությունը ղեկավարելու է Բաբկեն Թունյանը («Իմ քայլը»), կանդամակցեն Անուշ Բեղլոյանը եւ Արտակ Մանուկյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ խմբակցությունից՝ Վահե Էնֆիաջյանը:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարն Անդրանիկ Քոչարյանն է, կանդամակցեն Վիկտոր Ենգիբարյանը «Իմ քայլը» խմբակցությունից եւ Գեւորգ Գորգիսյանը՝ ԼՀԿ-ից:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը ղեկավարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը»), անդամակցելու են Հովհաննես Հովհաննիսյանն ու Արփինե Դավոյանը («Իմ քայլը» խմբակցություն), ԲՀԿ-ից՝ Իվետա Տոնոյանը եւ ԼՀԿ-ից՝ Գուրգեն Բաղդասարյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Իմքայլը» խմբակցությունից Հովհաննես Իգիթյանը, կանդամակցեն Սոնա Ղազարյանը, Մերի Գալստյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանը, Արմեն Խաչատրյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը («Իմ քայլը»), ԲՀԿ խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մելքումյանը, իսկ ԼՀԿ խմբակցությունից՝ Արման Բաբաջանյանն ու Տարոն Սիմոնյանը»,- նշված է հաղորդագրությունում։