«Ինձ զայրացնում է լժեխաղաղասերների բթամտությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Գրառման մեջ նա նշել է. «Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում՝ «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և՝ «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը:

Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ:

Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել են, որ քաղաքական գործիչներ են, ընդամենը մեկ բան կասեմ ՝ հանգի՛ստ նստեք տեղներդ: Առայժմ այսքանը: Մնացածը ՝ Արցախից կվերադառնամ ՝ կասեմ»: