Չեխիայի մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցած բռնցքամարտի՝ Եվրոպայի և Ասիայի չեմպիոնների հանդիպմանը մասնակցում էր նաև 2017 թվականի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը:
Եվրոպայի հավաքականի կազմում հանդես եկող հայ բռնցքամարտիկը բացահայտ առավելությամբ հաղթանակի հասավ 2017 թվականի Ասիայի փոխչեմպիոն, 27-ամյա մոնղոլ բռնցքամարտիկ Բաաթարսուխիին Չինզորիգ Բաաթարսուխիի նկատմամբ, իսկ Եվրոպայի հավաքականը հաղթեց 4:3 հաշվով: Պրահայում Բաչկովը հանդես էր գալիս մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: