«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Բնօրինակով լսեցի Նիկոլ Փաշինյանի ելույթը գերմանական ԿՈՆՐԱԴ ԱԴԵՆԱՈՒԵՐ հիմնադրամի կենտրոնակայանում։
Որքա՞ն կոմպլեքսավորված պիտի լինես, որ արտերկրում վարչապետ հալով այդ կարևոր խոսքի մի մասը նվիրես փնովելու նախորդ իշխանություններին։
Որքա՞ն հանցավոր կարճամիտ պիտի լինես, որ զուգահեռներ տանես մեր և նացիստական Գերմանիայի միջև։
Որքա՞ն անսկզբունքային պիտի լինես, որ դրանից անմիջապես հետո գովաս այդ նույն իշխանությունների կարևոր ձեռքբերումներից մեկը՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը»,- գրել է Աշոտյանը։