«ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման առաջին նստաշրջանի հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին: Այս նստաշրջանը սկսվել էր դեռևս հունվարի 14-ին և դրա օրակարգում ընդգրկված երկու հարցեր՝ Կառավարության ծրագրին հավանություն տալը և Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը, այդպես էլ չքննարկվեցին, և նիստը հետաձգվեց:
Փետրվարի 11-ի նիստի օրակարգում ընդգրկված է լինելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը, մի ծրագիր, որը մինչև այժմ պատգամավորներից որևէ մեկը չի տեսել: Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը հետաձգվում է, և հնարավոր է, այդպես էլ չդրվի քննարկման»,-գրում է թերթը: