Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օպտիմալացումը շատ առողջ բան է, եթե չի վերածվում անբովանդակ կրճատման: Իմ մաշկի վրա եմ դա զգացել ու գիտեմ թեʹ դրական, թեʹ բացասական կողմերը: Օրինակ, երբ մի գրչի հարվածով մեկն իր կաբինետում որոշում է, թե պիտի կրճատվեն մեկից պակաս դրույք ունեցողները (ինչպես իմ դեպքում էր), ապա որակական զրո բարեփոխում է լինում ոլորտում: Որովհետև կրճատողը չգիտի՝ ում է կրճատում, ում թողնում: Գուցե այդ մասնագետի կարիքը կա այլ կառույցում ու կարելի է նրան այնտեղ ուղղորդել: Գուցե շատ ավելի լավ մասնագետ է, քան չկրճատվածը... Who knows... Այսինք` արհամարհվում է տվյալ աշխատողի մասնագիտական որակը, ներուժը: Նա դիտարկվում է պարզապես որպես «աշխատավարձ ստացող»: Ու նման ձևով աշխատանքից զրկվածներն ընդհուպ անձնական ատելություն են զգում կրճատողի հանդեպ»:

Իզաբելլա Աբգարյան