Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյոք առողջապահության նախարարը պատրաստվո՞ւմ է նոր լայվով հայտնվել որևէ հիվանդանոցում: Եթե դեռ չի որոշել ո՞ր հիվանդանոց՝ ասեմ, դա անակնկալ կլինի նաև նախարարի համար. ուղիղ պետք է գնալ Սովետաշենի հոգեբուժարան, տեսնել հակասանիտարիան ու անմարդկային պայմաններն ու վերաբերմունքը հիվանդների նկատմամբ: Ինձ շատ է զարմացնում, որ նախարարը մինչ օրս չի անդրադարձել հոգեբուժական հաստատությունների խնդիրներին: Դա առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է»: